ԱԺ-ն իրավունք է ստացել ԱԴ ժամանակ չեղարկել հանրաքվեները. Օրենքն ընդունվել է

ԱԺ-ն իրավունք է ստացել ԱԴ ժամանակ չեղարկել հանրաքվեները. Օրենքն ընդունվել է

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով խորհրդարանն իրավունք է ստանում չեղարկել հանրաքվեն, եթե այն նշանակվել է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելուց առաջ:

Օրենքով սահմանվում է, որ եթե մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտն Ազգային ժողովը չի չեղարկել հանրաքվեն, ապա դրա գործընթացը վերսկսվում է ըստ այդ օրենքով սահմանված ժամանակացույցի:

Օրենքը խորհրդարան է ներկայացրել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Նախագծին կողմ է քվեարկել 82, դեմ՝ 17 պատգամավոր։ Քվեարկությանը չի մասնակցել «Լուսավոր Հայաստանը»:

Հայաստանում ապրիլի 5-ին պետք է անցկացվեր սահմանադրական հանրաքվե, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությամբ անորոշ Ժամանակով հետաձգվել էր։ Կառավարությունը խորհրդակցության նպատակով դիմել է Վենետիկի հանձնաժողով, որպեսզի հանրաքվեով վիճարկվող հարցը խորհրդարանի մակարդակով լուծելու տարբերակներ գտնի: Հանրաքվեով որոշվելու էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նախորդ իշխանությունների կողմից ընտրված մյուս դատավորների լիազորությունների դադարեցման հարցը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---