ՀՀ-ն քվեարկություն է պահանջել ՄԱԿ ԳՎ նստաշրջանի նախագահի պաշտոնում թուրք թեկնածուին հաստատելու համար 4 հունիսի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը քվեարկություն են պահանջել Թուրքիայի թեկնածուին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի նախագահ հաստատելու համար, տեղեկացնում է Associated Press-ը: Դիվանագետները, որոնք չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն, վերոնշյալ 3 երկիրն են նշել։ Թեկնածուն միայն մեկն է՝ Թուրքիայի փորձառու ներկայացուցիչ Վոլքան Բոզքերը։ Նրա անունը նախապես ուղարկվել է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին՝ միաձայն հավանություն ստանալու համար, սակայն որոշ երկրներ քվեարկություն են պահանջել, նշում է պարբերականը։ ՄԱԿ-ի անդամ 193 երկրիրը պետք է ընտրեն Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի նախագահին։ Նստաշրջանը մեկնարկելու է 2020-ի սեպտեմբերին։ 2019-ին ՀՀ, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հայտարարեցին, որ որոշվել է եռակողմ գործընկերություն հաստատել երկրների միջև։ Նախարարները համաձայնել են առավել ընդլայնել իրենց համագործակցությունը միջազգային հարթակներում և ընդգծել աշխարհի՝ որոշումների կայացման կենտրոններում սփյուռքի հիմնախնդիրների շուրջ գործողությունների համակարգման կարևորությունը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |