Հայաստանն ԱՄՀ-ից $315 մլն վարկ կվերցնի 4 հունիսի 2020 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն Արժույթի միջազգային հիմնադրամից $315 մլն վարկային միջոցներ կստանա, որոնք կուղղվեն բյուջեի ծրագրերի ֆինանսավորմանը։ Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ և ԱՄՀ միջև 2020-ի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագրին: Ներկայացնելով նախագիծը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ապրիլին վերանայված կանխատեսումների համաձայն, համաշխարհային տնտեսության մոտ 3,5 տոկոս անկում է կանխատեսվում, ինչը չի կարող չազդել ՀՀ բյուջեի վրա։ «Ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ իր հերթին դեֆիցիտի մեծացման կբերի՝ ծախսերի նույն մակարդակը պահպանելու դեպքում: Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում, հետևաբար դա ավտոմատ կհանգեցնի պարտքի աճի»,- ասել է նախարարը: Նախագիծը ներկայացվելու է Սահմանադրական դատարան և Ազգային ժողով: Ներկա պահին ՀՀ համար հասանելի են ընդհանուր առմամբ մոտ 206 մլն ՀՓԻ ($280 մլն) ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 25․714 մլն ՀՓԻ ($35 մլն) հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը |