Մասկ․ Amazon-ը մենաշնորհ ունի, այն պետք է մասնատել![]() 5 հունիսի 2020 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Ջեֆ Բեզոսի Amazon ընկերությունը մենաշնորհ ունի և հորդորել է մասնատել այն։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Ըստ գործարարի՝ ընկերությունը գերիշխող դիրք է ապահվել իր համար շուկայում։ «Ժամանակն է մասերի բաժանել Amazon-ը։ Մենաշնորհը սխալ բան է։ Ջեֆ Բեզոս, սա խենթություն է»,- ասել է Մասկը։ Նա այս մեկնաբանությունը հրապարակել է՝ ի պատասխան մեկ այլ օգտատիրոջ գրառման, որը բողոքել է, թե Amazon-ը հրաժարվել է վաճառքի հանել կորոնավիրուսային վարակի մասին իր գիրքն ընկերության ցանցային ծառայության միջոցով։ Բեզոսը միակ գործարարն է Forbes-ի ցուցակում, որի կարողությունը գերազանցում է 100 մլրդ դոլարը։ Ըստ 2020-ի ապրիլի 7-ի տվյալների՝ գործարարի անձնական կապիտալը գնահատվում է 113 մլրդ դոլար։ Ըստ կանխատեսումների, առաջիկա օրերին Բեզոսն աշխարհի առաջին տրիլիոնատերը կդառնա։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |