Համաշխարհային հանրությունը մոտ $9 մլրդ է հավաքել պատվաստումների համար 6 հունիսի 2020 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային հանրությունը մոտ 8․8 մլրդ դոլար է հավաքել պատվաստումների համար։ Դոնորների վիրտուալ կոնֆերանսում նույնիսկ ավելի շատ է հավաքվել, քան ենթադրվում էր՝ կազմակերիչները 7․4 մլրդ դոլարի հույս ունեին հանգանակել։ Global Vaccine Summit 2020 վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում հանգանակված գումարով նախատեսվում է առաջիկա 5 տարում զարգացող երկրներում պատվաստումներ կատարել կյանքի համար վտանգավոր հիվանդությունների՝ կարմրուկի, մենինգիտի, թոքախտի, պոլիոմիելիտի և փայտացման դեմ, գրում է Deutsche Welle-ն։ Հանգանակված միջոցներով աղքատ երկրներում 300 մլն երեխա կպատվաստվի։ Պատվաստումների բարձր ցուցանիշի շնորհիվ Հայաստանում վերջին կարմրուկի տեղական դեպքն արձանագրվել է 2007-ին՝ շնորհիվ կարմրուկի դեմ պատվաստումների բարձր ցուցանիշների։ Վերջին բերովի դեպքը արձանագրվել էր 2018-ի դեկտեմբերին և տարածում չի ունեցել։ 1995-ից հետո Հայաստանում պոլիոմիելիտի, 2000-ից` դիֆթերիայի դեպքեր չեն գրանցվել։ Յուրաքանչյուր տարի Հայաստանում չի պատվաստվում նորածինների 4-5%-ը, այսինքն՝ մոտ 1600-2000 երեխա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |