Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել![]() 6 հունիսի 2020 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել։ Այսպիսով, ըստ հիվանդության մշտադիտարկման StopCov կայքի, վարակակիրների թիվը երկրում հասել է 808-ի։ Ապաքինվել է 663 անձ, 13 մարդ մահացել է, գրում է Sputnik Georgia-ն։ Կարանտինում 2955 մարդ կա, իսկ ստացիոնարում՝ 276։ Նախորդ շաբաթվա վերջում Վրաստանում վարակի նոր դեպքերի աճ էր գրանցվել՝ մայիսի 29-ին 8 նոր դեպք ախտորոշվեց, մայիսի 30-ին՝ 11, իսկ մայիսի 31-ին՝ 26: Փորձագետները դա կապում են խիստ սահմանափակումների չեղարկման հետ: Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Համաճարակի պատճառով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |