Պեկինի իշխանությունները $1.7 մլրդ կբաժանեն բնակիչների գնումների համար![]() 6 հունիսի 2020 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Պեկինի իշխանությունները $1.7 մլրդ (12,2 մլրդ յուան) կբաժանեն բնակիչներին սպառումը խթանելու նպատակով։ Նախատեսվում է այդ գումարի վաուչերներ թողարկել, որոնք հնարավոր կլինի գնումների համար օգտագործել։ Պեկինն այդպիսով միացել է չինական մյուս քաղաքներին, որոնք կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին կսատարեն բնակչությանը տնտեսական ոլորտում, գրում է ՌԲԿ-ն։ Վաուչերների հատկացումը մեկնարկել է չինական JD.com առևտրի առցանց հարթակի միջոցով։ Ստացած կուպոնները քաղաքացիները կարող են օգտագործել ինչպես սովորական խանութներում, այնպես էլ առցանց` զբոսաշրջության, կրթության, սպորտի և հանրային սննդի ոլորտներում գնումների համար։ Վաուչերների հատկացումը 4 փուլով կընթանա՝ հունիսի 6-ին, 13-ին, 20-ին և 27-ին։ Յուրաքանչյուր վաուչեր պետք է օգտագործել 14 օրվա ընթացքում։ Ավելի վաղ ավելի քան 6 մլրդ յուանի ($846 մլն) վաուչեր է բաժանվել չինական 50 քաղաքի բնակիչներին։ Չինաստանի տնտեսությունը մեծապես տուժել է կորոնավիրուսի պանդեմիայից։ Առավելապես տուժել են արդյունաբերությունը, մանրածախ առևտուրն ու հիմնական կապիտալ ներդրումները։ Մանրածախ առևտուրըւ 2020-ի հունվար-փետրվարի 20,5% մեծ անկումից հետո մարտին նվազել է 15,8%-ով, իսկ ներդրումները՝ 16,1%-ով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |