Նոր ռեկորդ ՀՀ-ում․ 766 վարակված՝ մեկ օրում![]() 7 հունիսի 2020 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 13,130-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 766-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Կորոնավիրուսից մահվան ևս 10 դեպք է գրանցվել. պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ), 66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Եվս 3 կորոնավիրուսով հիվանդ մահացել է այլ հիվանդություններից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 200 դեպք կա, այլ պատճառով 72 հիվանդ է մահացել։ Ապաքինվել է ևս 294 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 4014 է։ Փաստացի բուժվողները 8844-ն են։ Ընդհանուր առմամբ, անցկացվել է է 69171 թեստ։ Հունիսի 6-ին հայտնի է դարձել, որ Հայաստանում 2 մարդ մահացել է ռեանիմացիայում տեղ չլինելու պատճառով։ Մոտ 200 հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդ չի տեղափոխվում հիվանդանոց՝ տեղ չլինելու պատճառով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |