Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի մոտ 9000 նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի մոտ 9000 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 8985 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է օպերատիվ շտաբը։ 36.6%-ի մոտ հիվանդության կլինիկական դրսևորումներ չեն եղել։ Այսպիսով, վարակակիրների ընդհանուր քանակը համաճարակի բռնկումից ի վեր հասել է 476,658-ի։

Մեկ օրում ՌԴ-ում կորոնավիրուսի և թոքաբորբի բարդություններից 112 պացիենտ է մահացել։ Ընդհանուր առմամբ, համաճարակից 5971 մարդ է մահացել, գրում է «Վեդոմոստին»։

Վարակից ապաքինվել է ընդհանուր 230,688 մարդ, վերջին մեկ օրում՝ 3957-ը։ Բուժումը շարունակում է 239,999 մարդ։

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 մլն-ը։ Այժմ վարակի հաստատված դեպքերի ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է, երկրորդ տեղում Բրազիլիան է, վարակվածների թվով երրորդը ՌԴ-ն է։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---