Ջավախքում ծանր տեխնիկայով վնասել են հայկական եկեղեցին և գերեզմանները![]() 8 հունիսի 2020 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Անհայտ անձինք ծանր տեխնիկայով վնասել են Ջավախքի Ախալքալաքի շրջանի Գոման գյուղի հայկական եկեղեցին և բակում գտնվող գերեզմանները, տեղեկացնում է Sputnik Georgia-ն` Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության վրա հղումով։ Գործակալության աշխատակիցները պարզել են, որ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ծանր տեխնիկայի հետքեր են երևում կառույցի երեք ճակատային մասերի՝ արևմտյան, հարավային և արևելյան կողմերից։ «Վնասվել են գերեզմանները, ամենուր մարդկային մասունքներ են։ Վնասվել են նաև պարիսպն ու մուտքը»,– գրում է պարբերականը։ Գործակալության աշխատակիցները պարզում են մշակութային ժառանգության հուշարձանի վնասման աստիճանը, իսկ ոստիկանությունը փնտրում է մեղավորներին։ Գործակալության դիմումի հիման վրա Ջավախքի ՆԳՆ ոստիկանության վարչությունը քրեական գործ է հարուցել մշակութային ժառանգության հուշարձանի վնասման փաստով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |