Թորոսյան․ 93 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է, 403-ը՝ ծանր

Թորոսյան․ 93 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է, 403-ը՝ ծանր

PanARMENIAN.Net - ՀՀ-ում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 403-ի վիճակը ծանր է, 93-ինը՝ ծայրահեղ ծանր, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշել է, որ վերջին օրերին բուժհաստատությունների ծավալման նոր աշխատանքներ են տեղի ունեցել, իսկ ծավալման առաջին փուլն անկախ Հայաստանի առողջապահական համակարգի պատմության ընթացքում աննախադեպ է եղել։ Գումարային թվով մոտ 350 մահճակալի մասին է խոսքը:

Որոշում է կայացվել Վեդիի, Սպիտակի ԲԿ-ները մոտ 100 մահճակալով ծավալելու մասին։ Ծավալումներ կլինեն նաև Դիլիջանի և Մարտունու ԲԿ-ներում։

Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում արդեն եղած 43 ռեանիմացիոն մահճակալն ավելացել են ևս 14-ով։ Ներգրավվել է նաև Արմենիա ԲԿ-ն` 50 մահճակալով միջին ծանրության, 8-ը` ծայրահեղ ծանրերի համար։

Նախարարը հորդորել է ճիշտ կրել դիմակը, պահպանել սոցհեռավորություն ու ախտահանել ձեռքերը։

Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 13,325-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 211 դեպք կա, այլ պատճառով 72 հիվանդ է մահացել։ Առողջացածների ընդհանուր թիվը 4099 է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---