AAA -ն անհամբերությամբ սպասում է Օբամայի վարչակազմի հետ աշխատանքի սկզբին22 հունվարի 2009 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը շնորհավորանքներ է հղել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային նրա երդման արարողության առթիվ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են AAA-ում, Համագումարը, մասնավորապես, հոդված է հրապարակել ԱՄՆ Կոնգրեսի թերթում: Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ AAA-ն եւ ԱՄՆ հայկական համայնքը ողջունում եւ շնորհավորում են Բարակ Օբամային նրա երդման արարողության առթիվ: Հրապարակման մեջ մանրամասն ներկայացված է Օբամայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: «Մենք անհամբերությամբ ենք սպասում ԱՄՆ նոր վարչակազմի եւ Կոնգրեսի հետ համագործակցությանը` ուղղված ԱՄՆ-Հայաստան եւ ԱՄՆ-Ղարաբաղ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ այն բանին, որպեսզի վերջ դրվի Հայոց ցեղասպանության հերքմանը»,- հայտնել է AAA գործադիր տնօրեն Բրայան Արդունին:Roll Call թերթը հրատարակվում է սկսած 1955թ. եւ հանդիսանում է Կապիտոլիական բլուրի հրատարակությունը: Նրա տպաքանակը կազմում է ավելի քան 18 000 նմուշ: Թերթի 11 500 նմուշ տարածվում է ԱՄՆ Կոնգրեսում, եւս 400- Սպիտակ Տանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |