Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 5 քաղաքացու մոտ![]() 9 հունիսի 2020 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, վարակվածների ընդհանուրթիվը 64 է: Վարակակիրներից մեկը Ռուսաստանից է վերադարձել, նա ժամանելուն պես մեկուսացվել էր: Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացին վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են: Մեկուսացվել է 15 մարդ, իսկ 12 քաղաքացի էլ բացասական թեստավորման արդյունքում դուրս է եկել մեկուսացումից: Այս պահին մեկուսացված է 77 քաղաքացի: Հիվանդությունը հաղթահարել է ևս 10 քաղաքացի: Ընդհանուր, 41 մարդ համարվում է առողջացած, իսկ թեստավորումների նպատակով Հայաստան է ուղարկվել 1192 նմուշառում: Մահվան ելքով դեպքեր Արցախում չեն գրանցվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |