Երևանի մերկապարուհիները դիմակով են ելույթ ունենում10 հունիսի 2020 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Երևանում գիշերային ակումբների պարուհիները ելույթ են ունենում բժշկական դիմակներով: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասացին ակումբներից մեկում: Փորձեցինք պարզել, թե որ հայտնի ակումբներն են գործում. մի քանիսում հայտնեցին, որ փակ են: Մասնավորապես՝ հայտնի «Օմեգա» գիշերային ակումբից հայտնեցին, որ չեն գործում: Շոու ծրագրերի մասին վերջին գովազդն ակումբի ֆեյսբուքյան էջում մայիսի 31-ին է արվել: Իսկ Cabaret Charlotte-ում ասացին, որ գործում են և խստորեն հետևում հակահամաճարակային բոլոր նորմերին: Հարցին՝ արդյոք պարուհիները դիմակով են, պատասխանեցին` այո: «Իհարկե, մեզ մոտ պահվում են անվտանգության բոլոր նորմերը», - հայտնեցին ակումբից: Վերջերս վերաբացված Cabaret Charlotte-ի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ, հաշվի առնելով պարետի որոշումները, ակումբը հաճախորդներ է ընդունելու մինչև կեսգիշեր: Պարետատան որոշումների համաձայն՝ գիշերային ակումբները դասվում են կացության և հանրային սննդի ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների շարքին: Ինչպես նշված է հունիսի 3-ի որոշման մեջ, նման վայրերում «բացառվում են ուղեկցող ֆոնային երաժշտությունից զատ կենդանի կամ վերարտադրված երաժշտության մատուցմամբ կատարումները, ինչպես նաև՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումները, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները»: ՀՀ-ում հանրային սննդի օբյեկտների գործունեությունը թույլատրված է մայիսի 4-ից: Photo: Sputnik/Asatur Yesayants Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% ԶԼՄ․ 44–օրյայի ժամանակ սլովակյան լիցենզիայով Իսրայել տեղափոխված զենքը գնել է Ադրբեջանը՝ ԵՄ էմբարգոյով ուղիղ առաքումներն արգելված էին Բաքվում խոստովանել են, որ արդեն կարող են ուղիղ գործակցել Սլովակիայի հետ՝ Իսրայելի տարածքից չօգտվելով |