ՀՀ-ում 500 պացիենտ ծանր և ծայրահեղ ծանր է, 32-ի հոսպիտալացման կարիք կա![]() 11 հունիսի 2020 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը գտնվում են ծայրահեղ ծանր կամ ծանր վիճակում, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորսյանը։ Նա նշել է, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են, այդպիսի բուժման կարիք ունեցողների համար։ Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ՀՀ-ում հոսպիտալացման կարիք ունեցող 32 պացիենտ կա, որոնցից ընդամենը 4-ն են տանը։ Մյուս 28-ն այլ հիվանդանոցում են, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ և հիվանդանոցներ։ Նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լարված է, սակայն կառավարելի վիճակն անհրաժեշտ է պահել։ Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,669-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 245 դեպք կա, այլ պատճառով՝ 82։ Առողջացածների ընդհանուր թիվը 5466 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |