Ռոսպոտրեբնադզորը լրացուցիչ միջոցներ կտրամադրի ՀՀ-ին Covid-19-ի լաբորատոր ախտորոշման համար![]() 11 հունիսի 2020 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Ռոսպոտրեբնադզորը 2020-ին լրացուցիչ միջոցներ կտրամադրի ՀՀ-ին՝ կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար։ Այդ մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը որպես եղբայրական, ԵԱՏՄ անդամ երկրներ սերտորեն գործակցում են հակահամաճարակային միջոցառումների հարցում արտակարգ դրության առաջին իսկ օրերից: «Երկու երկրի ղեկավարները, առողջապահության ղեկավարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ անընդհատ կապի մեջ են», - ասել է դեսպանը, գրում է Aysor.am-ը։ Կոպիրկինն ընդգծել է՝ համաճարակի դեմ պայքարի վաղ փուլերից Ռոսպոտրեբնադզորը հայ գործընկերներին է հանձնել կորոնավիրուսի ախտորոշման 1500 թեստ: Դեսպանի խոսքով՝ համավարակի դեմ պայքարում նշանակալի դեր ունի ապրիլի 7-ից ՀՀ-ում գտնվող շարժական ախտորոշիչ լաբորատորիան։ «Ուզում եմ ընդգծել, որ նման կոմպլեքս բացի Հայաստանից, արտերկրում ունեն միայն Սերբիան և Իտալիան։ Այստեղ աշխատանքի ժամանակ ՌԴ մասնագետները 7000 թեստ են անցկացրել», - ասել է նա։ Ավելի վաղ ՌԴ Ռոսպոտրեբնադզորը վարակի ախտորոշման թեստեր է փոխանցել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին: Թեստերը փոխանցվել են անհատույց: Դրանք մշակել է Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտահետազոտական կենտրոնը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |