Հայաստանը կմասնակցի Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմին նվիրված խորհրդաժողովին23 հունվարի 2009 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Անկարայի առաջարկած Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմին նվիրված խորհրդաժողովի աշխատանքին հայկական կողմից կմասնակցեն ՀՀ ԱԳՆ պետքարտուղար Շահեն Ավագյանն ու սպառազինությունների վերահսկման դեպարտամենտի ղեկավար Արմեն Եդիգարյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի եւ հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բալայանը: Խորհրդաժողովը տեղի կունենա Ստամբուլում հունվարի 26-27-ին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ադրբեջանը կներկայացնի Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Հարավային Օսեթիայում ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությամբ, որին, ըստ թուրքական կողմի առաջարկի, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան ու Ռուսաստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |