Ադրբեջանում դատում են ղարաբաղյան կողմն անցած եւ հետո հայրենիք վերադարձած զինվորին

PanARMENIAN.Net - Բաքվի Ծանր հանցագործությունների ռազմական դատարանում ընթանում է Ադրբեջանի Զինված ուժերի զինվոր Էյբաթով Վյուսալ Շիրսուլթան օղլուի քրեական գործով դատավարությունը, որին մեղադրում են պետական դավաճանության համար:



2008 թվականի մայիսի 3-ին նա վերադարձվեց հայրենիք: Մեղադրյալ Վ.Էյբաթովին մեղադրանք է ներկայացվել 274 հոդվածով` պետական դավաճանություն: Դատավարությունը շարունակվում է, հաղորդում է Day.Az-ը:



Վ.Էյբաթովը ձերբակալվեց 2008թ. ապրիլի 11-ին ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ղարաբաղյան կողմն անցնելիս: ԼՂՀ Ռազմագերիների եւ անհայտ կորածների պետական հանձնաժողովը տեղեկացրել է կատարվածի մասին ԼՂՀ-ում հավատարմագրված ԵԱՀԿ-ի եւ Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի գրասենյակներին: ԼՂՀ իշխանությունները անհապաղ թույլ են տվել ՄԿԽԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի աշխատակիցներին հանդիպել Էյբաթովի հետ, ԼՂՀ-ում լինելու ընթացքում նրանք բազմիցս են այցլել Էյբաթովին: Այնուհետեւ Էյբաթովն միակողմանի կարգով փոխանցվել են ադրբեջանական կողմին:



ԼՂՀ իշխանությունները, հերթական անգամ դրսեւորելով բարի կամք ու հավատարմություն Ժնեւի կոնվենցիային, պատրաստակամություն են հայտնել միակողմանի կարգով փոխանցել Ադրբեջանին ադրբեջանական Զինված ուժերի զինվոր Էյբաթով Վյուսալ Շիրսուլթան օղլուի, ծնված 1989թ., Ադրբեջանի Շեմախի շրջանի Հիլմանի գյուղում: Այդ մասին ասվում է ԼՂՀ Ռազմագերիների եւ անհայտ կորածների պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---