Նախարար․ ՀՀ-ում թոքերի օդափոխման սարքին միացված հիվանդների մահացությունը մոտ 90% է12 հունիսի 2020 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով կորոնավիրուսով հիվանդների վիճակը, հայտարարել է, որ Հայաստանոմ թոքերի օդափոխման սարքին միացված հիվանդների մահացությունը հասնում է 90%-ի։ «Ծայրահեղ ծանր դեպքերի պարագայում մահացությունը հասնում է 70%-ի, ծանրների՝ ավելի փոքր ցուցանիշ է»,- ասել է նա, գրում է «Նովոստի Արմենիան»։ Ավելի վաղ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել էր, որ հունիսի 12-ի առավոտվա դրությամբ 23 հոգի միացված է արհեստական շնչառության սարքի: Նախարարը տեղեկացրել է նաև, որ հունիսի 11-ի դրությամբ ծայրահեղ ծանր վիճակում մոտ 100 հիվանդ կա, իսկ ծանր՝ մոտ 420։ Նա հավելել է, որ այդ թիվը վերջին օրերին չի նվազում և պահպանվում է 500-ի շեմում։ Թորոսյանը նաև ասել է, որ հոսպիտալացման սպասող քաղաքացիների թվում չկան ծայրահեղ ծանր և ծանր դեպքեր, իսկ վերակենդանացման բաժանմունքներում դեռևս կան ազատ տեղեր։ ՀՀ-ում կորոնավիրոսուվ վարակված մոտ 7000 պացիենտ տնային հսկողության տակ է, մոտ 1800-ը հիվանդանոցային բուժում է ստանում։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից երկրում հաստատվել է 15,281 դեպք, կա 5639 առողջացած, 258 մահացած կորոնավիրուսից ու կորոնավիրուսով 86 հիվանդ՝ մահացած այլ պատճառներով։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին |