Հայաստանն ու Ուկրաինան պետք է լիարժեք օգտագործեն իրենց պոտենցիալը տնտեսական համագործակցության ոլորտում23 հունվարի 2009 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին Ուկրաինայի Բարձրագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը հանդիպել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` խորհրդարանական մակարդակով: Ա.Խաչատրյանը նշել է, որ ուկրաինա-հայկական հարաբերությունները քաղաքական եւ տնտեսական համագործակցության ոլորտներում դինամիկ կերպով զարգանում են, մասնավորապես, վերջին հինգ տարիների ընթացքում ապրանքաշրջանառության մակարդակն աճել է տաս անգամ:Վ.Լիտվինն իր հերթին հայտնել է, որ ուկրաինական կողմը բարձր է գնահատում երկկողմ համագործակցության գոյություն ունեցող մակարդակը: Նրա խոսքով, Հայաստանն ու Ուկրաինան պետք է լիարժեք օգտագործեն իրենց պոտենցիալն այդ ոլորտում: Այդ ենթատեքստում Ուկրաինայի Բարձրագույն Ռադայի նախագահը նշել է ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետեւանքների հետ պայքարի փորձի փոխանակման եւ այդ հարցում երկու երկրների ջանքերի միավորման կարեւորությունը: Կողմերը քննարկել են նաեւ բոլոր մակարդակներով միջխորհրդարանական համագործակցության հարցեր, այդ թվում` միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, եւ արտահայտվել են այդ համագործակցության ընդլայնման եւ ակտիվացման օգտին, հաղորդում է Ուկրինֆորմը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |