ԼՂՀ նախագահը ստորագրել է հրամանագիր արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին

PanARMENIAN.Net - ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում, ըստ հրամանագրի, կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչեւ 1962 թվականը ծնված քաղաքացիներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների եւ պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված գումարների սահմաններում:



Նույն օրը Նախագահը ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Կառլեն Պետրոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---