Սլովենիան ՀՀ-ն «վատթարացող համաճարակային վիճակով» երկրների թվում է ընդգրկել13 հունիսի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Սլովենիայի իշխանությունները հունիսի 13-ից պարտադիր 14-օրյա կարանտին են սահմանել «վատթարացող համաճարակային իրավիճակով» երկրներից, այդ թվում Հայաստանից, ժամանողների համար։ Որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ այդ կանոնը կգործի 2020-ի հունիսի 13-ից համաճարակաբանական պայմանների վատթարացման պատճառով, անկախ Սլովենիայի քաղաքացիության կամ կացության իրավունքի առկայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։ Համաճարակի տեսակետից վտանգավոր երկրների ցանկում 29 պետություն է ընդգրկվել՝ Անդորան, Հայաստանը, Բահրեյնը, Բելառուսը, Բոլիվիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գաբոնը, Ջիբուտին, Դոմինիկյան Հանրապետությունը, Իրանը, Կատարը, Քուվեյթը, Ռուսաստանը և այլ։ Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 16,004-ի: Կորոնավիրուսից մահվան 264 դեպք կա, այլ պատճառով՝ 91։ Առողջացածների ընդհանուր թիվը 6081 է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |