Հայաստանը շնորհակալ է Ֆիլիպիններին միջազգային կազմակերպություններում հավասարակշռված քաղաքականության համար

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ դեսպան Վիկտոր Գարսիա III-ը:Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգով նախատեսված հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպություններում Հայաստանին վերաբերող խնդիրների շուրջ Ֆիլիպինների Հանրապետության մշտապես հավասարակշռված դիրքորոշման համար: Հանդիպման ընթացքում կար-որվել է երկկողմ շփումների հետագա ակտիվացումը - բավարար գնահատվել տնտեսության առանձին ճյուղերում փոխգործակցություն ծավալելու համար առկա ներուժը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---