ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 397 նոր դեպք կա և 19 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 397 նոր դեպք կա և 19 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 15-ի առավոտյան դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 17,064-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 397-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, որից 16-ը՝ կորոնավիրուսից, 3-ն՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 285 դեպք կա, այլ պատճառով՝ 94։

«Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) և 41 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- հայտնում են ԱՆ-ից։

Ապաքինվել է ևս 62 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 6276 է։

Փաստացի բուժվողների թիվը 10,409 է։

Ընդհանուր առմամբ, անցկացվել է 83,600 թեստ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---