Մաշալյան․ Կոչ եմ անում Սբ Սոֆիան մզկիթի վերածելուց նաև քրիստոնյաների համար հատված առանձնացնել

Մաշալյան․ Կոչ եմ անում Սբ Սոֆիան մզկիթի վերածելուց նաև քրիստոնյաների համար հատված առանձնացնել

PanARMENIAN.Net - Պոլսո Հայոց պատրիարք, արք. Մաշալյանը կոչ է արել Սբ Սոֆիան մզկիթի վերածելու դեպքում հատված առանձնացնել նաև քրիստոնյաների համար, փոխանցում է Daily Sabah-ը։

Նրա խոսքով՝ այդպես Սուրբ Սոֆիան կդառնա դարի և մարդկության խաղաղության խորհրդանիշը, իսկ աշխարհը կծափահարի Թուրքիային «կրոնական խաղաղության և հասունության համար»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հրահանգել է մշակել տարբերակներ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու համար։ Բյուզանդիայի Կոստանդին կայսեր կողմից հիմնադրված Սուրբ Սոֆիան Կոստանդնուպոլսի գրավումից հետո 16-րդ դարում վերածվել էր մզկիթի, իսկ արդեն Թուրքիայի հանրապետության հիմնադրումից հետո 1934 թվականին այն թանգարան էր դարձել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---