Եվրոպային անհրաժեշտ է 10-հազարանոց խաղաղապահների հավաքակազմ այն հակամարտությունների համար, որոնցից գլուխ չի հանում ՆԱՏՕ-ն23 հունվարի 2009 - 18:29 AMT PanARMENIAN.Net - «Միայն հզոր եւ միավորված Եվրոպան ի վիճակի կլինի խաղաղարարական գործողություններ իրականացնել ամբողջ աշխարհում: Նման Եվրոպայի ձեռքում կլինեն հակամարտությունների կարգավորման բոլոր մեխանիզմները»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: Նրա խոսքով, հենց ԵՄ-ին հաջողվեց Հարավային Օսիայի հակամարտության կարգավորման հասնել 2008թ. օգոտոսին: «Ինչպես դուք հիշում եք, Ֆրանսիայի նախագահը Սարկոզի-Մեդվեդեւ ծրագրի նախաձեռնողն էր, իսկ այդ ծրագիրը վերջ դրեց Հարավային Օսիայի հակամարտությանը: Ավելին, ԵՄ-ն էր հակամարտող կողմերի միջեւ Ժնեւում կայացած երեք հանդիպումների նախաձեռնողը»,- ասել է Սմեսովը:Նա նաեւ նշել է, որ նախագահ երկրների ռոտացիան իրեն չի արդարացնում, եւ Եվրոպային նախագահ ու մեկ ղեկավարող մարմին է անհրաժեշտ: «Այդպես մենք կկարողանանք ավելի օպերատիվ կերպով արձագանքել աշխարհում կատարվող փոփոխություններին: Մեզ անհրաժեշտ է նաեւ 10-հազարանոց խաղաղապահների հավաքակազմ այն հակամարտությունների համար, որոնցից գլուխ չի հանում ՆԱՏՕ-ն»,- ընդգծել է ֆրանսիացի դիվանագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |