Վրաստանում առաջին անգամ Covid-19-ի նոր դեպք չի գրանցվել![]() 16 հունիսի 2020 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ից ի վեր, երբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվեց, հունիսի 16-ի դրությամբ ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել։ Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան, գրում է Sputnik Georgia-ն։ Ըստ հիվանդության մշտադիտարկման կառավարական կայքի, վարակակիրների ընդհանուր քանակը չի փոխվել՝ 879։ Մեկ օրում ապաքինվել է 20 պացիենտ, ընդհանուր առմամբ առողջացել է 724-ը։ Բուժվում է 141 պացիենտ։ Կորոնավիրուսից Վրաստանում 14 անձ է մահացել։ Վրաստանում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Որոշ սահմանափակումներ պահպանվում են, այդ թվում բազմամարդ հարսանիքների և հուղարկավորությունների արգելքը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |