ԱԺ-ն Ծառուկյանին ազատությունից զրկելու համաձայնություն տվեց![]() 16 հունիսի 2020 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը 87 ձայնով կողմ է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու մասին Գլխավոր դատախազի միջնորդությանը։ Քվեարկությանը չեն մասնակցել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել էր Ծառուկյանին ազատությունից զրկելու, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ ԱԺ-ն մինչև այս կողմ էր քվեարկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն։ ԱԺ-ում քննարկվում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |