Կիև-Երևան չարտերային չվերթ կիրականացվի![]() 17 հունիսի 2020 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին՝ ժամը 15։10-ին,Կիև-Երևան չարտերային չվերթ կիրականացվի։ Այն կազմակերպում է Ուկրաինայում Իրանի դեսպանությունը՝ SkyUp ավիաընկերության հետ համատեղ՝ Իրանի քաղաքացիներին Կիև-Երևան-Թեհրան երթուղով տեղափոխելու համար։ Ինքնաթիռում սահմանափակ քանակությամբ տեղեր կլինեն նաև Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների համար, տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։ Հայաստանում կարանտինային միջոցառումները պատշաճ կերպով ապահովելու նպատակով տոմսերը կվաճառվեն միայն ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի կազմած ցուցակների հիման վրա։ Տոմսի արժեքի, առկա նստատեղերի և գնման վայրի մասին տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ։ Հունիսի 7-ին Կիև-Երևան չվերթով փոխադրվել է 275 ուղևոր, որին նախորդել է ևս մի քանի թռիչք նույն երթուղով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |