Թուրքիայում Էրդողանի գլխավորությամբ քննարկել են հայկական լոբբիին հակազդելու քայլերը

Թուրքիայում Էրդողանի գլխավորությամբ քննարկել են հայկական լոբբիին հակազդելու քայլերը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը նիստ է գումարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել են այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915-ի դեպքերի վերաբերյալ Թուրքիայի նկատմամբ ներկայացվող պնդումների»։

Նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը 5 ժամ տևած դռնփակ խորհրդակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել, գրում է Ermenihaber-ը։

Ալթունը մասնավորապես նշել է. «Ժողովում քննարկվել են համապարփակ քայլերը, որոնք կանխելու են հայկական լոբբին, որը Թուրքիային և մեր ազգին սևացնելու համար 1915-ի դեպքերը որպես գործիք է օգտագործում, և այս հարցը քաղաքական նպատակով շահարկող երկրների՝ իրականության հետ կապ չունեցող պնդումների վրա հիմնված քարոզչությունը։ Քննարկվել են նախագծեր և գործողություններ, որոնք հնարավորություն կտան հարցի պատմական և իրավական ապեկտները փաստերով ներկայացնել թուրքական և միջազգային հանրությանը»։

Թուրքական Հանրապետությունը համակողմանիորեն աջակցում է Հայոց ցեղասպանության ժխտմանը, հովանավորում է թուրքական դիրքորոշմանն աջակցում ապահովող համալսարաններին։ Հայերի ցեղասպանության հարցը քննարկելու դեպքում Թուրքիան պետություններին սպառնում է երկրում բնակվող փոքրամասնությունների նկատմամբ կիրառել դիվանագիտական և առևտրական պատժամիջոցներ և ճնշումներ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---