Երևանում դուստրը կորոնավիրուսից մահացած հոր անկողինը թողել է շքամուտքում․ Շենքն ախտահանվել է18 հունիսի 2020 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Երևանյան շենքերից մեկում կորոնավիրուսից մահացածի դուստրը հոր անկողնային պարագաները թողել է շքամուտքում, ամբողջ գիշեր խանգարել հարևաններին՝ մեղադրելով նրանց անտարբերության մեջ: Այդ մասին ֆեյսբուքյան հրապարակում է արել օգտատեր Լուսինե Նահապետյանը։ Նա նշել է, որ 90 բնակարան ունեցող շենքի հարկերում պատուհաններ չկան, օդափոխության խնդիր կա, իսկ այդ կինը հոր անկողնային պարագաները պատերին հպելով իջեցրել է ներքև։ «Նաև հեռախոսով ահաբեկում էր, որ չի ստորագրելու, որ հայրը կորոնավիրուսից է մահացել, ու բերելու է դին տուն, որ ինքն իր ձեռքով հուղարկավորի»,- գրել է նա։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը PanARMENIAN.Net ին ասաց, որ տեղյակ են խնդրից, վարչական շրջանի ղեկավարը կազմակերպել է շենքի խորքային ախտահանում։ Գրառման հեղինակը նշել է նաև, որ շենքի բնակիչները Ոստիկանություն են դիմել։ Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի հետ կապված ահազանգ ստացվել են, այս պահին նյութեր են նախապատրաստվում։ Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 18,698-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 309 դեպք կա, այլ պատճառով՝ 101։ Առողջացածների ընդհանուր թիվը 7560 է։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |