Քոբի Բրայանթի հայ օդաչուն կարծում էր` ուղղաթիռը բարձրանում է, մինչդեռ այն իջնում էր![]() 18 հունիսի 2020 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթին և ևս 7 ուղևորի տեղափոխող և թանձր մառախուղի պատճառով կործանված ուղղաթիռի ամերիկահայ օդաչուն կարգավարներին հաղորդել է, որ բարձրանում է, մինչդեռ ուղղաթիռն իջնում էր։ Այդ մասին ասվում է քննչական փաստաթղթերում, գրում է The Guardian-ը։ Ամերիկահայ Արա Զոբայանը կապ է հաստատել ավիակարգավարների հետ և ասել, թե բարձրանում է 4000 ֆուտով, մինչդեռ ուղղաթիռը փաստացի անկում էր և կործանվեց՝ բախվելով սարին։ ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի զեկույցում ասվում է, որ Զոբայանը, հավանաբար, «սխալ է հասկացել» ուղղաթիռի բարձրությունը, ինչը պատահում է, երբ օդաչուն ապակողմնորոշված է վատ տեսանելիության պայմաններում։ Աղետից հետո փորձագետներն ասում էին, որ թռիչքի հետագիծը վկայում էր` Զոբայանը կորցրել է կողմնորոշումը։ 1700-էջանոց զեկույցը եզրակացություն չի ներկայացնում, թե ինչն է եղել վթարի պատճառը՝ այն ավելի ուշ կհրապարակվի։ Հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ Կոբի Բրայանթը զոհվել է կալիֆորնիական Կալաբասասում տեղի ունեցած ավիավթարում։ Խումբն ուղևորվելիս է եղել Mamba Sports Academy-ի մանկապատանեկան բասկետբոլի խաղին: 50-ամյա Զոբայանը հայտնի է եղել որպես փորձառու օդաչու և թռիչքների հրահանգիչ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |