Քոչարյանը 2 մլրդ դրամ գրավով ազատ կարձակվի![]() 18 հունիսի 2020 - 17:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ Դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշել է բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` Քոչարյանի խափանման միջոցին առնչվող որոշումը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Առաջին անգամ Քոչարյանը կալանավորվել է 2018-ի ամռանը, ՀՀ-ում իշխանափոխությունից հետո, ավելի ուշ ազատվել է կալանքից, հետո կրկին կալանավորվել, կրկին ազատ արձակվել և կրկին կալանավորվել արդեն 2019-ի հունիսին: Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |