ՌԴ իշխող կուսակցությունը մտահոգված է ԲՀԿ շուրջ զարգացումներով

ՌԴ իշխող կուսակցությունը մտահոգված է ԲՀԿ շուրջ զարգացումներով

PanARMENIAN.Net - ՌԴ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը մտահոգություն է հայտնել գործընկեր «Բարգավաճ Հայաստանի» շուրջ զարգացումներով։ Այդ մասին ասվում է Գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության գծով հանձնաժողովի հայտարարության մեջ։

Նշվում է, որ իրավիճակը պետք է հանգուցալուծվի օրենքին համապատասխան՝ հարգելով քաղաքական բազմազանության և հասարակական գործունեության ազատությունը:

«Առոջնորդվում ենք այն դրույթով, որ ժողովրդավարական պետություններին բնորոշ քաղաքական մրցակցությունը չի վարվի ոչ իրավական մեթոդներով, և մաղթում ենք մեր հայ գործընկերներին շուտափույթ հաղթահարել առաջացած առճակատումը, որը մեծ արձագանք է ստացել ՀՀ սահմաններից դուրս», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «Միասնական Ռուսաստանը» և ԲՀԿ-ն գործակցում են 2008-ից։

Հունիսի 16-ին ԱԺ-ն որոշեց զրկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։

Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ էր տևել։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։

ԱԱԾ-ն Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---