Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի 1 նոր դեպք կա։ Վարակը հաստատվել է Մարտակերտի շրջանի կոնտակտավոր բնակչի մոտ, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Covid-19 ախտորոշում ունեցող 5 քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը:

Համաճարակի բռնկումից ի վեր կորոնավիրուս է հաստատվել է 97 քաղաքացու մոտ, որից առողջացել է 63-ը:

Մեկուսացված է 78 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1571 թեստավորում:

Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---