Դուբայը զբոսաշրջիկների կընդունի հուլիսի 7-ից

Դուբայը զբոսաշրջիկների կընդունի հուլիսի 7-ից

PanARMENIAN.Net - Դուբայի օդանվակայանը հուլիսի 7-ից կսկսի զբոսաշրջիկների ընդունել։ Այդ մասին տեղեկացրել է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը, հայտնում է Khaleej Times-ը։

Զբոսաշրջիկները պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնեն կամ թեստավորվեն օդանավակայանում։ Երկրի քաղաքացիներին և բնակիչներին արտասահմանյան ուղևորությունները կթույլատրվեն հունիսի 23-ից։

Էմիրությունում ապրելու իրավունք ունեցող օտարերկրացիների համար մուտքը երկիր բաց կլինի հունիսի 22-ից։

Արաբական Միացյալ Էմիրություններում կորոնավիրուսով վարակի մոտ 45,000 դեպք է գրանցվել, մահվան ելքով՝ 302 դեպք։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---