Թորոսյան․ Կորոնավիրուսով 504 հիվանդ ծանր վիճակում է, 123-ը՝ ծայրահեղ ծանր![]() 22 հունիսի 2020 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակված պացիենտներից 504-ը ծանր վիճակում են, 123-ը` ծայրահեղ ծանր։ Այդ մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ դա շատ մտահոգիչ է։ Նա տեղեկացրել է նաև, որ 44 հիվանդ է միացված թոքերի արհեստական օդափոխության սարքին: Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ հունիսի 21-ից արդեն չկան կորոնավիրուսով վարակված հիվանդներ, որոնք կարիք ունեն հոսպիտալացման և տանն են սպասում հիվանդանոց տեղափոխվելու հերթին։ Նախարարը կարծում է, որ այդ խնդիրը հաջողվել է հաղթահարել։ Թորոսյանը ասել է նաև, որ հակահամաճարակային կանոնների պահպանումը երկարաժամկետ բնույթ է կրելու և դրանք պետք է խստորեն պահպանվեն։ Հայաստանում հունիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 20,588-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 320-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 9131 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,980 է։ Ընդհանուր առմամբ, արվել է 96,843 թեստ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |