ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է Թովմասյանի հեռացումը նախատեսող նախագիծը![]() 22 հունիսի 2020 - 21:22 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Կողմ է քվեարկել 89 պատգամավոր։ Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցում։ Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, նշանակված և ՍԴ անդամի կամ դատավորի պաշտոնում ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվի ավարտված, և պաշտոնավարումը դադարեցվի: Նախատեսվում է, որ մինչև նույն 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը ՍԴ գործող նախագահի լիազորությունները դադարեցվեն և ՍԴ կազմից նոր նախագահ ընտրվի։ ԱԺ-ն նաև ընդունեց կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել նիստին։ «Իմ քայլը» 2020-ի սկզբին արդեն մեկ անգամ առաջարկել էր նման նախագիծ, սակայն հետո որոշվեց հարցը հանրաքվեի դնել: Սակայն, կորոնավիրուսի համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված՝ խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի որոշումը հետ կանչելու վերաբերյալ նախագիծը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |