ԱԺ փոխնախագահ Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

ԱԺ փոխնախագահ Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վահե Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հանձնել եմ Covid-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ», - ասվում է գրառման մեջ։

Էնֆիաջյանը վերջին շրջանում մասնակցել է ԱԺ նիստերին, ինչպես նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցության ցույցերին։ Նա առաջին պատգամավորն է, ում մոտ ախտորոշվել է Covid-19:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---