ՌԴ-ում առաջարկում են վերսկսել ավիահաղորդակցությունն ԱՊՀ երկրների հետ![]() 25 հունիսի 2020 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում առաջարկում են վերսկսել ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ։ Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն նամակ է գրել Ռոսպոտրեբնադզոր և ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի աշխատակազմ` առաջարկելով փուլ առ փուլ չեղարկել միջազգային թռիչքների բոլոր սահմանափակումները՝ սկսելով ԱՊՀ երկրներից։ Այդ մասին գրել է «Կոմերսանտը» մի քանի աղբյուրի վրա հղումով։ Ներադկոն առաջարկում է վերսկսել ավիահաղորդակցությունը՝ ղեկավարվելով համաճարակային իրավիճակով երկրներում։ Պաշտոնապես գերատեսչությունում տեղեկությունը չեն մեկնաբանել։ Գոլիկովայի քարտուղարությունից ասել են, որ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը հանձնարարել է ԱԳՆ-ին, Ռոսավիացիային և Ռոսպոտրեբնադզորին ուսումնասիրել ավիահաղորդակցության վերսկսման հնարավորությունը։ Հարցը քննարկվում է, ասել են քարտուղարությունում։ ՌԴ այցերի և երկրից մեկնելու սահմնափակումները գործում են մարտից կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Հունիսի 8-ին կառավարությունը թույլատրել է ՌԴ քաղաքացիներին մեկնել արտերկիր աշխատանքի, ուսման, բուժման կամ հարազատներին խնամելու նպատակով։ Օտարերկրացիներին նույնպես թույլատրվել է մուտք գործել ՌԴ բուժման նպատակով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |