$20 մլն կուղղվի Covid-19-ից տուժած ՄՓՄՁ–ների ֆինանսավորմանը25 հունիսի 2020 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կնքել են 20 միլիոն դոլարի վարկային պայմանագիր։ ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները Բանկը կուղղի Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով տուժած միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Համաճարակից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես դրամով, այնպես էլ դոլարով։ «Այս բարդ ժամանակահատվածում մեզ համար շարունակում է կարևոր մնալ Հայաստանում միկրո և ՓՄՁ-ների ֆինանսավորման գործընթացի պատշաճ կազմակերպումը: Մեր վստահելի գործընկեր ՎԶԵԲ–ի հետ համագործակցության արդյունքում ներգրավված միջոցների շնորհիվ հնարավորություն կունենանք նոր շնչով ու նոր թափով աջակցել համավարակից տուժած միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: Հատկապես այս իրավիճակում ՄՓՄՁ-ների ֆինանսավորման անխափան ընթացքը առաջնային նշանակություն ունի մեր երկրի տնտեսության կայունության համար»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Հայաստանում կորոնավիրուսի տարածման փուլից սկսած ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ-ներին տրամադրել է մոտ 49.5 մլրդ դրամի վարկային միջոցներ՝ ավելի քան 32,000 գործընկերոջ: Պանդեմիայի ընթացքում ՎԶԵԲ-ը Հայաստանում շարունակում է մնալ առանցքային գործընկեր, և այս ֆինանսավորումը կորոնավիրուսային համաճարակի ազդեցության դեմ պայքարին օժանդակելու և վերականգնմանը աջակցելու միջոցառումների միայն մի մասն է: ՎԶԵԲ-ը հանձնառու է 2020-21թթ. 21 մլրդ եվրո գումարի չափով աջակցություն տրամադրել այն 38 երկրին, որտեղ ներկայումս ներդրումներ է կատարում: Աջակցությունը ներառում է առկա հաճախորդների համար Կայունության ծրագիր, որն առաջարկում է կարճաժամկետ իրացվելիություն և շրջանառու միջոցներ: ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է 1,5 միլիարդ եվրո 183 ծրագրում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը և անցմանը դեպի կայուն, «կանաչ» տնտեսություն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |