ԱԺ ևս մեկ պատգամավորի մոտ է կորոնավիրուս հաստատվել![]() 25 հունիսի 2020 - 17:19 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավորի՝ Ծովինար Վարդանյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Քիչ առաջ ստացա իմ թեստի դրական պատասխանը: Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց ոչ բարձր: Ժամանակ առ ժամանակ տեղյակ կպահեմ ընթացքի մասին»,- ասվում է գրառման մեջ: Ազգային ժողովում այլ մեկուսացածներ և կորոնավիրուսով վարակվածներ ևս կան։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի մոտ է կորոնավիրուս ախտորոշվել։ Վարակվել են նաև «Իմ քայլը» խմբակցությունից Վիկտոր Ենգիբարյանը և Քրիստինե Պողոսյանը։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |