Իրանի ՊՆ-ն ռազմական համալիրի մոտ գազի պայթյունի մասին է հայտնել![]() 26 հունիսի 2020 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Թեհրանում պայթել է գազի պահեստավորման համար նախատեսված արդյունաբերական պահեստարանը Փարչինի ռազմական համալիրի գոտում։ Այն հասանելի էր նաև ոչ ռազմական մասնագետների համար։ Պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Դավուդ Աբդին, գրում է Deutsche Welle-ն։ Թեհրանի երկինքը մի քանի վայրկյանով լուսավորվել է կարմիր բռնկումից, որից հետո այդ վայրում թանձր ծուխ է բարձրացել։ Ըստ Աբդիի՝ հրդեհը հաջողվել է արագ մեկուսացնել։ Պայթյունի պատճառների մասին պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը ոչինչ չի ասել։ Reuters-ը, իր հերթին, արևմտյան երկրների հատուկ ծառայություններին հղումով ենթադրել էր, որ Իրանում կարող էին միջուկային զենքի հետ կապված փորձարկումներ անցկացվել։ Թեհրանն այդ պնդումները չի մեկնաբանում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |