ՀՀ-ում վարակման 662 նոր դեպք կա և 12 մահ. 762 պացիենտ առողջացել է

ՀՀ-ում վարակման 662 նոր դեպք կա և 12 մահ. 762 պացիենտ առողջացել է

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 23, 909-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 662-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, որից 10-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 420 դեպք կա, այլ պատճառով՝ 133։

«Պացիենտները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - հայտնում են ԱՆ-ից:

Ապաքինվել է ևս 762 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 12,911 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,445 է։

Ընդհանուր առմամբ, արվել է 107,108 թեստ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---