Հոլանդիայում լույս է տեսել «Հայերը Նիդեռլանդներում» գիրքը27 հունվարի 2009 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հոլանդիայում լույս է տեսել Նիդեռլանդների Հայկական Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) «Հայերը Նիդեռլանդներում» գիրքը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են FAON-ի մամլո ծառայությունում, գիրքը հրատարակվել է վերջերս Հոլանդիայի հայկական համայնքում անցկացված հարցումների արդյունքում: «Նիդեռլանդների կառավարության ֆինանսական աջակցությամբ անցկացված հարցումներին մասնակցել են Հոլանդիայում ապրող հարյուրավոր հայեր»,- ասվում է FAON-ի հաղորդման մեջ: Անցկացված հարցման արդյունքներն ավելի հստակ պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպիսի երկրներից են հայերը ժամանել Նիդեռլանդներ եւ որքան ժամանակ են բնակվում այդ երկրում: Դրա հետ մեկտեղ դա լրացուցիչ տեղեկություն է հաղորդում Հոլանդիայի հայերի կրթական մակարդակի, սոցիալ-տնտեսական կարգավիճակի մասին:Հարցման մեջ տեղեկատվություն է պարունակվում նաեւ հայերի սոցիալական հաղորդակցության, դավանանքի, Հոլանդիայում անցկացվող միջոցառումներին նրանց մասնակցության, համայնքում խառը ամուսնությունների քանակի մասին: «Գիրքը պարունակում է նաեւ Հայաստանի համառոտ պատմությունը եւ տեղեկատվություն Հոլանդիայի հայկական համայնքի մասին, որը ձեւավորվել է դեռեւս 17-րդ դարում»,- նշվում է FAON-ի հաղորդման մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |