Կուրն Ադրբեջանում ծանծաղել է․ Նեֆթչալայում խմելու ջրի խնդիր կա29 հունիսի 2020 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում բնապահպանական աղետ է․ Կովկասի ամենամեծ գետը՝ Կուրը ծանծաղել է։ Իսկ Նեֆթչալայի 60 կիլոմետրանոց հատվածում Կասպից ծովի ջուրը խառնվել է գետաջրերի հետ և այնքան աղի դարձել, որ պիտանի չէ ոռոգման և եղջերավոր անասուններին ջրելու համար։ Որոշ տեղերում այդ պատճառով կենդանիների անկում է գրանցվել։ Նեֆթչալա քաղաքում և հարակից գյուղերում խմելու ջրի խնդիր է առաջացել։ Այն ջրատար մեքենաներով բերում են Սալյանի շրջանից, գրում է Haqqin.az-ը։ Օպերատիվ շտաբ է ստեղծվել, որը զբաղվում է բնակչությանը խմելու և տեխնիկական ջրի մատակարարմամբ։ Վերջին տարիներին գլոբալ տաքացման և ջրային ռեսուրսների սխալ օգտագործման պատճառով Ադրբեջանում Կուրի ջրերը նվազել են 25%-ով, իսկ Արաքսի՝ 60%-ով։ Կուրից է վերցվում Շիրվանի ՋԷԿ-ի սառեցման համար անհրաժեշտ ջուրը։ Կուր գետի սնուցումը խառն է՝ 36% ձյան հալոցքից, 20%՝ անձրևաջրերից, 14%՝ սառցադաշտային ջրերից։ Գետը սկիզբ է առնում հայկական բարձրավանդակի հյուսիսարևելյան հատվածում՝ ժամանակակից Թուրքիայի Կարսի նահանգում։ Կուրն անցնում է Վրաստանով, այնուհետև՝ Ադրբեջանով և լցվում Կասպից ծովը։ Սաբիրաբադ քաղաքի մոտ Կուրը խառնվում է Արաքսի հետ։ Գետի ընդհանուր երկարությունը 1515 կմ է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |