Հարցում. ՀՀ բնակչության 14%-ի համար ընդունելի է կնոջ մինչամուսնական սեքսը, 82%-ի՝ ոչ

Հարցում. ՀՀ բնակչության 14%-ի համար ընդունելի է կնոջ մինչամուսնական սեքսը, 82%-ի՝ ոչ

PanARMENIAN.Net - Հայաստանցիների 14%-ի կարծիքով կնոջ համար ընդունելի է մինչև ամուսնությունը սեռական հարաբերություններ ունենալը, 82%-ի կարծիքով՝ դա այդպես չէ, փոխանցում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը։

Հետազոտության տվյալները կազմվել են փետրվարի 21-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցումների հիման վրա։

Հարցվածների 91%-ի կարծիքով կնոջ համար ցանկացած տարիքում ծխելն ընդունելի չէ։

69%-ը համարում է, որ կինը չպետք է օգտագործի թունդ ալկոհոլային խմիչքներ:

66%-ի կարծիքով կինն ամուսնությունից առաջ չպետք է ծնողներից առանձին ապրի։

Հայաստանցիների 91%-ի կարծիքով կնոջ համար ամուսնության լավագույն տարիքը 18-25-ն է։

Ինչպես նաև՝ հարցվածների 75%-ն ասել է, որ կնոջ համար ցանկացած տարիքում անընդունելի է ապրել տղամարդու հետ՝ առանց ամուսնանալու։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---