ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերը 4-րդ օրն է` չեն գերազանցում 7000-ը![]() 29 հունիսի 2020 - 17:00 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում հունիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 6719 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման օպերատիվ շտաբը։ 4-րդ օրն է, ինչ նոր դեպքերը չեն գերազանցում 7000-ը։ Համաճարակի բռնկումից ի վեր երկրում գրանցվել է 641,156 վարակակիր։ Մեկ օրում մահացել է ևս 93 պացիենտ, մահվան ելքով ընդհանուր դեպքերը հասնում են 9166-ի, գրում է «Վեդոմոստին»։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 403,430 մարդ։ Բուժումը շարունակում է 228,560 հիվանդ։ Մոսկվայում 782 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր առմամբ հասնելով 220,853-ի։ Մահացել է 23 պացիենտ, իսկ համաճարակի բռնկումից ի վեր՝ 3761-ը։ Մայրաքաղաքում բուժումը շարունակում է 68,990 մարդ։ Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի, կորոնավիրուսով վարակի դեպքերն աշխարհում գերազանցել են 10,1 միլիոնը, որից 2,5 մլն՝ ԱՄՆ-ում, 1,3 մլն՝ Բրազիլիայում։ ՌԴ-ն երրորդն է աշխարհում։ Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսից ավելի քան կես միլիոն մարդ է մահացել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |