ՀՀ-ում 529 պացիենտ ծանր վիճակում է, 123-ը՝ ծայրահեղ ծանր

ՀՀ-ում 529 պացիենտ ծանր վիճակում է, 123-ը՝ ծայրահեղ ծանր

PanARMENIAN.Net - ՀՀ-ում հունիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածներից 123-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 529-ը՝ ծանր, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

1739 հիվանդի մոտ թոքաբորբ է ախտորոշվել. ըստ վարչապետի՝ դա նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ում բոլորը կարիք ունեն հակահամաճարակային «վարքագիծը ռեստարթի ենթարկելու», հակառակ դեպքում իրավիճակը չի հաղթահարվի։

Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 25,127-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 433 դեպք կա, այլ պատճառով՝ 143։ Առողջացածների ընդհանուր թիվը 13,297 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,254 է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---