ՌԴ-ում կորոնավիրուսի 6693 նոր դեպք կա![]() 30 հունիսի 2020 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում հունիսի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը հասել են 647,849՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 6693-ով, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման կառավարական կայքը։ Մահվան դեպքերն ավելացել են 154-ով, ընդհանուր առմամբ 9320 մահ է գրանցվել, գրում է «Վեդոմոստին»։ Բուժումը շարունակում է 225,879 մարդ։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 412,650 մարդ։ Մոսկվայում 745 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ հաստատված դեպքերը համաճարակի բռնկումից ի վեր հասել են 221,598-ի։ Ակտիվ 67,405 դեպք կա, ապաքինվել է 2295 հիվանդ։ Մոսկվայում վարակի ամբողջ ընթացքում 3796 պացիենտ է մահացել, հունիսի 29-ին 35 մահ է գրանցվել։ Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի, աշխարհում կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել 10․3 մլն մարդու մոտ, մահացել է ավելի քան 505,000-ը։ ՌԴ-ն երրորդն է աշխարհում վարակակիրների թվով, իսկ առաջին 2 տեղում են ԱՄՆ-ն (2․5 մլն) և Բրազիլիան (1․3 մլն)։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |